BusinessCards MX - գործնական այցեքարտերի ստեղծում
Այս ծրագրի օգնությմաբ կարող եք ստեղծել և տպել պրոֆեսիոնալ գործնական այցեքարտեր։
Ծրագրի արտաքին տեսքը հատուկ ստեղծվել է այնպես, որ անգամ սկսնակ
օգտվողը կարողանա առանց որևէ խնդիր ունենալու օգտագործել ծրագիրը։
Ձևավորման գործողությունը հիմնված է ծրագրում առկա և արդեն
պատրաստի այնպիսի բաղադրիչների ներմուծմամբ, ինչպիսիք են օրինակ՝ պատկերներ, նկարներ, խորապատկերներ։
Ապահովված է նաև դյուրին անցում բաղադրիչների միջև։
Ծրագրի մյուս առավելություններից է ընկերության կամ մարդկանց մասին տեղեկատվության պահպանումը,
ինչը կարող է օգտագործվել հետագայում՝ նոր այցեքարտեր ձևավորելու կամ ստեղծելու ժամանակ։
BusinessCards MX-ը օգտագործում է ձևանմուշներ, որոնք Դուք կարող եք ստեղծել ինքներդ կամ օգտագործել արդեն պատրաստիները,
ծրագրում հասանելի են գործնական այցեքարտերի ձևանմուշներ։
BusinessCards MX-ը շատ մատճելի ծրագիր է գործնական այցեքարտեր ստեղծելու համար։
Ծրագրում առկա են գործնական այցեքարտերի ավելի քան 750 օրինակներ։
Ծրագրի հիմնական հատկությունները.
* աշխատում է jpg, bmp, wmf , png ,tiff և այլ տեսակի պատկերների հետ
* բազմաթիվ էֆեկտներ, որոնք կարող են օգտագործվել Ձեր ստեղծած նախագծերում (տեքստում, նկարի վրա, խորապատկերներում), օրինակ՝ ստվերներ, սեպիա, թեքվածքներ և այլն։
* արտածում է բարձր լուծաչափով (300 DPI , 600 DPI)՝ pdf, jpg, tiff, bmp ֆայլերով
* գործնական այցեքարտերի չափը. նվազ. 70x40, առավ. 105x65
* հնարավոր է փոփոխել ծրագրի արտաքին տեսքը
* փոխարկում և արտածում CMYK-ով (ICC պրոֆիլներով)
* աջակցում է ձախից աջ գրով լեզուներ (արաբերեն, եբրայերեն)
* աջակցում է Յունիքոդ
* տպում է թղթի երկու կողմում էլ (duplex տպում)
* ապահովում է բազմաթիվ լեզուներ.
Անգլերեն, Գերմաներեն, Պորտուգալերեն, Իսպաներեն, Իտալերեն, Ֆրանսերեն, Նորվեգերեն, Շվեդերեն, Լեհերեն, Չեխերեն, Հունգարերեն, Ռուսերեն, Բուլղարերեն, Ֆարսի(Պարսկերեն), Սերբերեն, Չինարեն(պարզեցված), Ռումիներեն, Խորվաթերեն, Արաբերեն, Բոսներեն
* 400 տեսակի գործնական այցեքարտերի թղթի տեսակներ՝ ինչպես լազերային, այնպես էլ հոսքային տպիչների համար՝ Avery, APLI, Hisago, Sigel, A-One ,Printec և այլ ընկերությունների։
Պատկերումներ
Համակարգային պահանջները
* CPU. նվազագույնը Pentium պրոցեսոր
* Հիշողությունը. 512Մ կամ ավելի
* Ազատ տեղ կոշտ պնակում. 250ՄԲ